Այսօր՝ փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ քոլեջի պատմության դասախոս Կ.Ջիլավյանի կողմից կազմակերպվեց անակնկալ միջոցառում:Միջոցառմանը ելույթ ունեցավ դասախոսությամբ՝ Կ.Ջիլավյանը, ինչպես նաև համպատրաստից ելույթ ունեցավ հայոց լեզվի մասնագետ Ա.Չոբանյանը,նա ասմունքեց ՄԵԾ լոռեցու քառյակներից, հատված <<Անուշ>>պոեմից, ռուսաց լեզվի մասնագետ՝ Ե.Հարությունյանը ընթերցեց <<Ախթամար>>-ը ռուսերեն թարգմանությամբ,դասախոս՝ Ան. Մանուկյանը և ուսանողները ևս ակտիվ մասնակցեցին միջոցառմանը, որն ավարտվեց <<Ամպի տակից ջուր է գալիս>> երգով: