Author

  1. Սույն թվականի հոկտեմբերի 22-ին քոլեջի առկա բաժնի «Կաթի և կաթնամթերքի . տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Սուքիասյանը քոլեջի տնօրեն՝ պրն. Ս. Հունանյանի ուղեկցմամբ մասնակցեց Գյումրի քաղաքում «Շվեյցարիայի լավագույն փորձը» ծրագրի շրջանակներում «Աշկերտությունը և մասնագիտական կողմնորոշումը Հայաստանում. Շվեյցարիայի լավագույն փորձը» խորագրով համաժողովին: Համաժողովի ընթացքում մեր ուսանողուհին պանրագործության ոլորտը լավագույնս ներկայացնելու և համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրվեց «Լավագույն աշկերտ» պատվոգրով և հուշանվերով:
    Սիրելի Անի քոլեջի տնօրինությունը և ուսանողադասախոսական կոլեկտիվը սրտանց շնորհավորում է քեզ քո հաջողության և մեր քոլեջի անունը բարձր պահելու համար: Քեզ ցանկանում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ…….

Թողնել պատասխան admin-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով