ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ը ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ տեղեկացնում է, որ մինչև 2014 թվականը քոլեջ ընդունված ուսանողները/շրջանավարտները/ հնարավորություն ունեն 2020-2021 ուսումնական տարում ուսումը շարունակել ԲՈՒՀ-ում ՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել քոլեջ
Քոլեջի տնօրինություն

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով