ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում ս/թ ապրիլի 22-ին կայացավ Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ»-ի ծրագրի փակման հանդիսավոր արարողութունը, որին հրավիրված էին ԿԳՄՍՆ ՆՄՄԿ վարչության պետ՝ պրն. Ա.Աղբալյանը,ՌԶԳ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Մ.Այվազյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը, Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ղեկավարները, գործատուներ և ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
Պրն. Աղբալյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ –ին համատեղ աշխատանքի համար, շեշտեց որ նրանց օգնությամբ և օժանդակությամբ փորձարարական նպատակով Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում ներդրված ԱՀՈՒ-ի ծրագիրը արդեն իսկ տալիս է իր արդյունքը և այս գործընթացը անշրջելի է:
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն՝ պրն. Ա.Չոբանյանը ևս շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍՆ-ին վստահության և ՌԶԳ-ը օժանդակության համար՝ վստահեցնելով, որ այն հիմքերը, որոնք դրվել են հաստատուն են և աշխատանքները պետք է լինեն շարունակական՝ փորձի տարածման և մասնագիտությունների շրջանակի ընդլայնման համար, ինչպես նաև նշվեց, որ առանց գործատուների պատրաստակամության և օժանդակության հնարավոր չէ գործընթացն արդյունավետ իրակնացնել:
Վերջում մասնակիցները հույս հայտնեցին, որ չնայած ՌԶԳ-ի այս ծրագիրը փակվում է, սակայն այլ ծրագրերի շրջանակներում համագործակցությունը կշարունակվի, որին պատրաստակամ են օժանդակել նաև Լոռու մարզպետարանը, Ստեփանավանի և Տաշիրի համայնքները, գործատուները: