«ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի «Օազիս Ռեզորտ» համալիրում մայիսի 27-ին անցկացվեց մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժութուն» մասնագիտությունների գծով, որին մասնակցում էին Ստեփանավանի, Գավառի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներ և ոչ ֆորմալ դասընթացների մասնակցած երիտասարդներ:
Պանրագործության մրցույթի մասնակիցները հմտորեն կիրառելով իրենց գիտելիքներն ու կարողությունները, ցուցադրեցին բարձր արդյունք՝ պատրաստելով «Լոռի» տեսակի պանիր:
Պանրագործության մրցույթում հաղթող հանդիսացավ «Ստեփանավանի պրոֆ. Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2020-2021ուս.տարվա «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության շրջանավարտ Սիրանուշ Բաբայանը:
Անասնաբուժություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ՝ Նիկոլայ Մուսաելյանը և Հակոբ Գրիգորյանը ևս ներկայացրեցին իրենց ձեռք բերած կարողությունները:Հմտորեն կազմակերպեցին եղջերատում, կճղակների մշակում, ներարկումներ, արյունառություն:Նրանք նույնպես բարձր գնահատականի արժանացան ժյուրիի կողմից:
Մրցույթն ուսանելի էր և խրախուսող:Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և նվերների:
Շնորհակալություն World Vision կազմակերպության «ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրին, որը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ոչ միայն ցույց տալ իրենց հմտություններն ու կարողությունները, այլև իրենց առօրյան 2օր առավել հետաքրքիր անցկացնել Սևանա լճի գեղատեսիլ ափին: