Սույն թվականի սեպտեմբերի 22-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը կազմակերպեց այց պաղպաղակի արտադրության գործարան Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար:
Ուսանողները ներկա գտնվեցին «Մառնիկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող Finny պաղպաղակի ստեղծման գործընթացին, ինչպես նաև մասնագետի հետ պատրաստեցին պաղպաղակ:
