Արդյունավետ համագործակցության շրջանակներում քոլեջի ուսանողները հերթական այցելությունն իրականացրեցին ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ ծանոթացան համալսարանում ուսուցանվող մասնագիտություններին, լաբորատորիաներին, շենքային պայմաններին, մասնաճյուղի բակի գործող ջերմատանը:Մասնակցեցին մի շարք ուսումնական գործընթացների:Համալսարանի աշխատակիցները մասնաճյուղի տնօրենի ժ/պ Մ.Գրիգորյանի գլխավորությամբ մեր ուսանողների նկատմամբ ցուցաբերեցին ջերմ ընդունելություն և սպառիչ պատասխաններ տվեցին ուսանողներին հուզող և հետաքրքրող հարցերին:
