Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հրավերով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի թվով 42 ուսանողներ <<Սպառողների ֆինանսական կրթության բարձրացում>> ծրագրի շրջանակներում այցելեցին հաշտարարի գրասենյակ, ինչպես նաև <<Էլիտ պլազա>> բիզնես կենտրոնում մասնակցեցին սեմինար դասընթացի, որտեղ ուսանողները ստացան գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության մասին, որի շրջանակներում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ ձեռք բերված գիտելիքների վերաբերյալ և հաղթող թիմը պարգևատրվեց հուշանվերներով: Այնուհետև կատարվեց ճանաչողական այց կենտրոնական բանկ և Մատենադարան, որտեղ ուսանողներին տրամադրվեցին կենտրոնական բանկի խորհրդանիշով հուշանվերներ:Մատենադարան այցի շրջանակներում ուսանողները ծանոթացան հայկական բազմադարյան գրական ժառանգությանը: