<<Մասնագիտական օր>> թեմայի շրջանակներում Ստեփանավանի թիվ 2-րդ դպրոցի աշակերտները այցելեցին մեր կրթօջախ, որտեղ <<Տեխնիկական >> ամբիոնի վարիչ՝ Լ.Գրիգորյանի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ ներկայացվեցին ամբիոնի հնարավորությունները ինչպես նաև այցի շրջանակներում <<Փոխ. կազմ. և կառ. տրանսպորտում>> և <<Գյուղ. մեք. և սարք.շահ.>> մասնագիտությունների ուսանողների կողմից կազմակերպվեց միջոցառում՝ <<Ապագայի մեքենաներ>> թեմայով, որի շրջանակներում ներկայացվեցին ապագայում շահագործելի մեքենաները և գյուղ. տեխնիկան, ինչպես նաև ներկայացվեց փոքրիկ գործարար խաղ <<Միջպետական փոխադրումներ>> թեմայով:Միջոցառումը հագեցված էր տեսաֆիլմերով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ և ընդլայնեց նրանց մտահորիզոնը ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Շնորհակալություն Ստեփանավանի թիվ 2-րդ դպրոցի տնօրինությանը և աշակերտներին, ինչպես նաև մեր քոլեջի          << Տեխնիկական>> ամբիոնի վարիչին, դասախոսներին և ուսանողներին:
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով