Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է «Տրակտորիստ — մեքենավար»-ի կարճաժամկետ դասընթաց, որն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Այս դասընթացի շնորհիվ առաջին հերթին Դուք կունենաք
- աշխատաշուկայում ներկայումս մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն և որակավորում,
- ձեռք կբերեք տրակտորի և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների շահագործման վերաբերյալ արդի գիտելիք և գործնական հմտություններ։
- Այս ամենին կհաջորդի նաև վարման վկայականի Ձեռք բերումը։
Ու՞մ համար է մեր դասընթացը։
Լոռու մարզի երիտասարդների և մեծահասակաների, ովքեր հետաքրքրված են տրակտորի և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների շահագործմամբ, ուզում են աշխատել այս ոլորտում և/կամ ունեն սեփական գյուղատնտեսական մեքենաներ ու կարող են ինքնազբվածություն ապահովել։
Դասընթացի տեսական մասն իրականացվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում, իսկ գործնական մասը՝ ոլորտի մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։
Հավելյալ տեղեկատվություններ համար գրեք նամակ college-step@rambler.ru էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք 0256-2-22-80; 091-90-92-30; 033-95-45-85 և 093-03-23-79 հեռախոսահամարներով և մենք պատրաստ ենք սիրով պատասխանել Ձեզ հուզող հարցերին։