Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Լոռիում» միջոցառումը։
Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել Լոռու մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատության ուսումնական ծրագրին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։
Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել աշակերտ, որոնք տեղում ծանոթացան ներկայացվող մասնագիտությունների առանձնահատկություններին։